Հայերեն   English   Русский  

​Դոնալդ Թրամփը` հակառուսական պատժամիջոցների հարցում իր պլանների մասին


  
դիտումներ: 801

Միացյալ Նահանգների 45-րդ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ի գործող նախագահ Բարաք Օբամայի վարչակազմի սահմանած հակառուսական պատժամիջոցները որոշ ժամանակ դեռևս կպահպանվեն: Գրում է Gazeta.ru.-ն:

Համպատասխան հայտարարությամբ Դոնալդ Թրամփը հանդես է եկել The Wall Street Journal պարբերականին տված հարցազրույցի շրջանակներում:

«Եթե մենք կարգավորենք հարաբերությունները և եթե Ռուսաստանն իսկապես օգնի մեզ, ապա ինչի համար են մեզ անհրաժեշտ պատժամիջոցները, եթե ինչ-որ մեկն իսկապես մեծ գործեր է անում», - ընդգծել է Թրամփը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Բարաք Օբաման Ուկրաինայում տիրող իրավիճակի պատճառով մեկ տարով երկարաձգել է հակառուսական պատժամիջոցները:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: