Հայերեն   English   Русский  

​Այսօր Տղամարդկանց համաշխարհային օրն է


  
դիտումներ: 1691

Օրը նշելու նախաձեռնության հեղինակը Միխայիլ Գորբաչովն է: ԽՍՀՄ նախկին նախագահ Գորբաչովի գաղափարն ընդունեց Վիեննական մագիստրատը, ՄԱԿ-ի բաժանմունքը Վենայում ու մի շարք միջազգային կազմակերպություններ:

Ավանդաբար, տղամարդկանց տոնը նշվում է նոյեմբեր ամսվա առաջին շաբաթ օրը, չնայած այն պաշտոնապես չի հաստատվել:

Հետաքրքրական է, որ գոյություն ունի նաև Տղամարդկանց միջազգային օր, որը նշվում է նոյեմբերի 19-ին: Այն առաջին անգամ այն նշվել է 1999-ին, Տրինիդադ ու Տոբագոյում ու այդ օրից սկսած, նշվում է նաև ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում, Յամայկայում, Ավստրալիայում, Հնդկաստանում, Սինգապուրում, Մալթայում ու Հարավային Ամերիկայում:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: