Հայերեն   English   Русский  

​Արքայազն Հարին Մեգան Մարքլին ծանոթացրել է Քեյթ Միդլթոնի և զարմուհու հետ. Լուսանկարներ


  
դիտումներ: 1367

The Sun պարբերականի փոխանցմամբ` Արքայազն Հարին նոր ընկերուհուն` ամերիկացի դերասանուհի Մեգան Մարքլին ծանոթացրել է եղբոր կնոջ` Քեմբրիջի դքսուհու Քեթրինի հետ: Գրում է Gazeta.ru.-ն: Պարբերականի տվյալներով` հանդիպումը տեղի է ունեցել Լոնդոնում գտնվող Քենսինգթոնյան պալատում:

Հաղորդվել է նաև, որ Մեգան Մարքլը շփվել է նաև արքայազն Հարիի կյանքում ևս մեկ այլ ոչ պակաս մեծ նշանակություն ունեցող անձի հետ` նրա զարմուհի Շառլոտայի:

«Քեյթն իսկապես սպասում էր Մեգանի հետ հանդիպմանը, և նա գիտի, թե դա որքան կարևոր է Հարիի համար», - հայտնել է աղբյուրը և հավելել, որ Միդլթոնի կարծիքը չափազանց կարևոր է Հարիի համար:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ արքայազն Ուիլյամը մեկնաբանել է եղբոր և Մեգան Մարքլի սիրավեպը և խնդրել լրատվամիջոցներին հարգել նրանց անձնական կյանքի իրավունքը:

Кейт Миддлтон

Принцесса Шарлотта

Принц Гарри

Меган Маркл

Меган Маркл





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: