Հայերեն   English   Русский  

​Թուրքիայում կձերբակալվեն 100-ից ավելի զինվորականներ


  
դիտումներ: 458

Թուրքական դատախազությունը հանդես է եկել 243 զինվորականների ձերբակալումը թույլատրող հրամանով: Նրանց ձերբակալելու համաժամանակյա գործողություն իրականացվում է Թուրքիայի 54 նահանգներում:

Զինվորականներին կասկածում են 2016 թվականին Թուրքիայում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման ձախողված փորձին մասնակցություն ունենալու մեջ: Ձերբակալման հիմք է հանդիսացել նրանց կողմից Bylock հեռախոսային ծրագրի կիրառումը, որը թույլ է տալիս փոխանակվել հաղորդագրություններով՝ կոդավորման համակարգի միջոցով պաշտպանված: Թուրքական իշխանությունները կարծում են, որ իսլամի քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի կազմակերպության անդամները օգտագործել են այդ ծրագիրը, որպեսզի հեղաշրջման փորձի ընթացքում համակարգեն իրենց գործողությունները:

Հուլիսի 15-ի գիշերը Թուրքիայում մի խումբ ապստամբներ ռազմական հեղաշրջման փորձ են կատարել: Հիմնական բախումները եղել են Անկարայում և Ստամբուլում: Մահացել է մոտ 240 քաղաքացի, ավելի քան 2 հազարը վիրավորվել են: Թուրքիայի իշխանությունները իսլամի քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին մեղադրել են հեղաշրջման փորձին մասնակցություն ունենալու մեջ և պահանջել Միացյալ Նահանգներից արտահանձնել նրան:

Գյուլենը դատապարտել է ապստամբությունն ու հայտարարել իր անմեղության մասին: Ռազմական հեղաշրջման ձախողված փորձից հետո պետական ապարատում և մասնավոր սեկտորում սկսվել են զանգվածային զտումներ Ֆեթուլլահական ահաբեկչական կազմակերպության հետ կապեր ունենալու մեղադրանքով:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: