Միացյալ Նահանգների նախկին նախագահ Ջորջ Բուշ ավագն այսօր ավելի վաղ հոսպիտալացվել է շնչառության հետ կապված խնդիրների պատճառով: Այդ մասին հայտնում է Associated Press լրատվական գործակալությունը` հղում անելով նրա ներկայացուցչին: Գրում է Russian.rt.com-ը:
Ակնկալվում է, որ Բուշ ավագը հիվանդանոցից մի քանի օր անց դուրս կգրվի:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ավագ Ջորջ Բուշը հոսպիտալացվել է Հյուսթոն նահանգում, սակայն ԶԼՄ-ները նրա հոսպիտալացման պատճառների մասին չէին տեղեկացրել:
Հիշեցնենք, որ նա ԱՄՆ-ի նախագահի պաշտոնը զբաղեցրել է 1989-1993թթ.-ին: