Հայերեն   English   Русский  

Տիգրան Բալայան vs Արշակ Զաքարյան․ ֆեյսբուքյան մենամարտը շարունակվում է


  
դիտումներ: 1932

Արդեն մի քանի օր է, ինչ համացանցում ակտիվորեն քննարկվում է կինոռեժիսոր Արշակ Զաքարյանի և ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանի առցանց հակամարտությունը, որը սկիզբ էր առել կինոռեժիսորի ֆեյսբուքյան գրառմամբ։

Վերջին օրերին ադրբեջանցիների ակտիվ գործողություններից հետո Զաքարյանը գրել էր․

«Հակառակորդի դիպուկահարները էլի սկսել են ակտիվ աշխատել, մտածում եմ Նալբանդյանի անունով ֆեյք էջ բացեմ, որ գոնե ֆեյսբուքյան ստատուսով էդ մասին մի բան գրեմ իր անունից, թե չէ էդ թլփաթվածները իրենց սատկած էշին նույնիսկ մեզ են վերագրում, աշխարհով մեկ էլ շուխուռ անում, իսկ մեր դիվանագիտությունը էդ նույն սատկած էշի ականջում քնած է...»:

Տիգրան Բալայանի կոշտ պատասխանն իրեն երկար սպասել չտվեց։

«Պարբերաբար պետք է հիշեցնել, որ արտաքին քաղաքականության մասին մեկնաբանություններով հանդես գալու պարագայում պետք չէ հիմնական շեշտադրումը դնել ինքնահաստատվելու բարդույթի եւ տենչանքի վրա՝ դրանով ընդգծելով առհասարակ տվյալ ոլորտում տարրական գիտելիքի բացակայությունը: Իսկ ՇԱՐՔԱՅԻՆ միջակություններին, այդ թվում՝ ձախողված կինոռեժիսորներին, ցանկանում եմ պարզապես հիշեցնել, որ ավելի լավ է լռել եւ հիմարի տպավորություն թողնել, քան խոսել եւ ապացուցել դա: Լուրջ թեմաներից խոսելու համար տարրական մասնագիտական գիտելիքներ են պետք։ Ցավոք, ամերիկյան բանտում որոշ ժամանակ անցկացնելը նման գիտելիքներ չի ապահովում:

Դիրքերն ինքնափիառի վերածած ոմն մեկն իրեն իրավունք է վերապահում նույն դասարանում մնացած աշակերտի մակարդակի եզրահանգումներ անել Հայաստանի դիվանագիտության մասին ու իր ֆիզիոլոգիային բնորոշ որակումներ տալ իմ գործընկերներին»,- գրել էր Բալայանը:

Այսքանով իհարկե չէր կարող ավարտվել և Արշակ Զաքարյանը կատարեց հերթական գրառումը։

«Հզո՜ր «դիվանագիտական» պատասխան, պարզվում է ԱԳՆ կա ու նաև դիվան-ագետ խոսնակ ունի )))))) իմ լավագույն PR-ը երևի այս «հիմնարկի» կողմից քննադատվելն է: Նույնիսկ 13 հոգի հավանել են հոդվածը ))) արդեն առաջխաղացում կա: Ամենազավեշտալին այն է որ երբ իշխանության մասին եմ որևէ բան գրում` ես «հանցագործ Ամերիկայում նստած ընդդիմադիր» եմ, երբ որևէ ակտիվիստի կամ ակցիայի դեմ եմ խոսում` ես «հանցագործ Ամերիկայում նստած իշխանավոր» եմ : Էն որ ես «հանցագործ Ամերիկայում նստած» եմ էդ հարցում համաձայնվել եք, մնում է դուք կոլեգաներով «դիմադիր ու ընդդիմադիր» պայմանավորվեք ես ու՞մ «կողմից եմ» վերջապես: Հա էջումս էլ դնում եմ որ մի քանի հոգի գոնե կարդան իմանան որ տենց նախարարություն ու տենց պաշտոն իսկականից կա, արտաքին քաղաքականությունում մեր տարած «հաղթանակները» վկա!!!»։

Ի վերջո այս ամենին արձագանքեց նաև ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ նախ like-ելով Բալայանի գրառումը, ապա գրելով. «Դիրքերում և առհասարակ անվտանգության թեմաներով ամեն մեկը չէ, որ պիտի իր կարծիքը հանրայնացնի: ...Մեր մոտ մարդիկ մի քանի անգամ որ դիրք են գնում, գիտեն դառել են անվտանգության մասնագետ ու կարող են բոլորին քննադատել, իսկ պետական ատյաններին քննադատելը «սուրբ» գործ է»:

Տիգրան Բալայանը կարծես ավելացնելու ոչինչ չունի, սակայն կինոռեժիսորը դեռ շարունակում է թեմայի վերաբերյալ մեկնաբանություններ գրել։

«Իմիջայլոց ԱԳՆ մամլո խոսնակը մոռանում է թե ովքեր են իր աշխատավարձը վճարում, այդ թվում նաև ես, և նա այդ պաշտոնում պարտավոր է լսել իրեն աշխատավարձ վճարող քաղաքացիների և քննադատությունները և բողոքները: Ես հայտնել եմ իմ անձնական կարծիքն ու բողոքը նաև իմ հարկերի շնորհիվ աշխատող պետական ստրուկտուրայի աշխատանքի մասին` առանց անձնական վիրավորանքների, ընդամենը օրինակ բերելով մեր հակառակորդի (թլփաթվածների) ակտիվ դիվանագիտական քայլերը, և (իրենց քոռի տեղ դրած) ԵԱՀԿ համանախագահների կողմնակալ մոտեցումները, իսկ խոսնակը անցել է անձնական վիրավորանքների և հերյուրանքների... Հիշեցում ՀՀ օրենքից "Անձի պատիվը, արժանապատվությունը, գործարար համբավը ենթակա են պաշտպանության այլ անձի կողմից հրապարակայնորեն արտահայտված վիրավորանքից և զրպարտությունից` սույն օրենսգրքով և այլ օրենքներով սահմանված դեպքերում ու կարգով": Ես դեռ կմտածեմ, ցանկություն ունե՞մ ԱԳՆ խոսնակից իր այս հրապարակավ պաշտոնական հայտարարության համար դատարանով պատիվ պահանջելու թե ոչ բայց հիշեցնեմ բոլոր ֆեյքերին և «հերոսներին» ովքեր մեկնաբանություններում հերոս են կտրում որ ես ամեն վայրկյան պատրաստ եմ իմ ասած ամեն բառի համար տղամարդավարի պատասխան տալու ինչպես միշտ վարվել եմ իմ ողջ գործունեության ընթացքում, և ոչ թաքնված եմ ման գալիս ոչ էլ բազմոցի տակ եմ ստատուսներս գրում: Եթե իհարկե մամլո խոսնակին շատ է վիրավորել իմ կողմից ադրբեջանցիներին թլփաթվածներ անվանելը նա կարող էր հոդված հրապարակել նաև Հաքին.ազ լրատվականում քանզի իմ հասցեին հնչեցրած վիրավորանքները բառ ար բառ համընկնում են հենց հաքին.ազ-ի թղթակից վահան մարտիրոսյանի հնչեցրած վիրավորանքներին իմ հասցեին: Եթե մեր ԱԳՆ-ն նույն եռանդով արձագանքեր մեր երեխաներին սպանող թուրքերի քայլերին ինչպես որ նրանք արձագանքել են իրենց աշխատավարձ վճարող քաղաքացու բողոքին ապա այսօր միգուցե սահմանի լարվածությունը չհասներ այս վիճակին: Այո ես կարծում եմ որ սահմանի լարվածության ուժեղացումը, պատերազմների սկիզբը կամ խախտումների հաճախակիությունը արդյունք է մեծ մասամբ սխալ արտաքին քաղաքականության, և ոչ թե զինուժի կամ զինվորկանների թերացման: Մեր Զինուժը հանձինս մեր խրամատում կանգնած սպաների և զինվորների գերազանց է կատարում իր վրա դրված խնդիրը, և ես իմ աչքով տեսնելով մեր երեխաների թափված արյունն ու մեր մայրերի արցունքները իրավունք ունեմ վրդովվելու և պահանջելու ավելի խիստ, ավելի կոշտ, ավելի արդյունավետ դիվանագիտական քայլեր: Ցավոք սրտի ԱԳՆ մամլո խոսնակի նման արձագանքը հենց խոսում է այդ ստրուկտուրայի կատարած աշխատանքների մակարդակի մասին»:

Հիշեցնենք, որ հենց Արշակ Զաքարյանի ջանքերով բացահայտվեց, որ Ադրբեջան փախած հայ սպայի մասին ադրբեջանական հերթական կեղծիքը։norayr-minasyan-2-634x445.png (634×445)

Image may contain: 1 person, outdoor





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: