Հայերեն   English   Русский  

«Հայկական ժամանակ». Գագիկ Բեգլարյանը խնդիրներ ունի իշխանությունների հետ

դիտումներ: 1077

«Գագիկ Բեգլարյանն այս օրերին գտնվում է արտերկրում և նախօրեին չի մասնակցել Հանրապետական կուսակցության ԳՄ նիստին: Այս լուրը «Հայկական ժամանակի» հետ զրույցում հաստատել է նաև ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբիկ Թադևոսյանը:

Թերթի տեղեկություններով, Գագիկ Բեգլարյանը որոշակի խնդիրներ ունի իշխանությունների հետ, նա դեռ չի կարողացել թե՛ ընտրություններում, թե՛ ետընտրական զարգացումներում պատշաճ ներկայացվածություն ապահովել իր համար:

«Հակառակը՝ Սերժ Սարգսյանն ակնկալում է, որ Բեգլարյանն իր հնարավորություններն ու ազդեցությունն օգտագործի ՀՀԿ-ի համար, որտեղից ԱԺ պետք է անցնեն բոլորովին նոր մարդիկ: Այդ պատճառով էլ Բեգլարյանը դժգոհ է իշխանություններից և ԳՄ նիստերին քիչ է մասնակցում»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: