Ադրբեջանում ընդդիմադիր ակտիվիստին ապօրինի կալանքի տակ են պահում. փաստաբան
Փաստաբանն ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությանը հայտնել է, որ ինքն իր պաշտպանյալի հետ հանդիպել է Քյուրդահանի քննչական մեկուսարանում: Ակտիվիստը կրկին առողջական խնդիրներ է ունեցել: Փաստաբանն այս գործով Մարդու իրավունքների եվրոպական դարան բողոք է ներկայացրել:
Ֆուադ Ահմեդլին ձերբակալվել է 2016 թվականի օգոստոսին Պետական անվտանգության ծառայության աշխատակիցներին կողմից` մեղադրվելով բջջային կապի բաժանորդների անձնական տվյալները տարածելու և լիազորությունների չարաշահման մեջ: Ավելի ուշ նրան մեղադրել են նաև իսլամի քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլի կազմակերպության հետ կապեր ունենալու մեջ:
Անցած շաբաթ Ֆուադ Ահմեդլիիի կալանքի ժամկետը երկարաձգվել է մինչև մարտի 12-ը:
Հուլիսի 15-ի գիշերը Թուրքիայում մի խումբ ապստամբներ ռազմական հեղաշրջման փորձ են կատարել: Հիմնական բախումները եղել են Անկարայում և Ստամբուլում: Մահացել է մոտ 240 քաղաքացի, ավելի քան 2 հազարը վիրավորվել են: Թուրքիայի իշխանությունները ԱՄՆ-ում բնակվող իսլամի քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին մեղադրել են հեղաշրջման փորձին մասնակցություն ունենալու մեջ և պահանջել Միացյալ Նահանգներից արտահանձնել նրան:
Ստամբուլի դատարանը Ֆեթուլլահ Գյուլնեին ձերբակալելու որոշում է կայացրել: Գյուլենը դատապարտել է ապստամբությունն ու հայտարարել իր անմեղության մասին: Ռազմական հեղաշրջման ձախողված փորձից հետո պետական ապարատում և մասնավոր սեկտորում սկսվել են զանգվածային զտումներ Ֆեթուլլահական ահաբեկչական կազմակերպության հետ կապեր ունենալու մեղադրանքով: