Հայերեն   English   Русский  

Մադոնան CNN-ի եթերում հայհոյել է Դոնալդ Թրամփին


  
դիտումներ: 1123

Փոփ թագուհի Մադոնան, ելույթ ունենալով Դոնալդ Թրամփի դեմ Վաշինգթոնում կազմակերպված զանգվածային երթի շրջանակներում, հայհոյել է ԱՄՆ-ի նոր նախագահին: Երգչուհին հավաքվածներին հեղափոխության կոչեր է արել և հայտարարել, որ ինքն անձամբ մեկ անգամ չէ, որ մտածել է Սպիտակ տունը պայթեցնելու մասին: Գրում է Popcornnews.ru.-ն:

Իր ելույթի ընթացքում երգչուհին մի քանի անգամ անցենզուր արտահայտություններ է հնչեցրել, իսկ այնուհետև կատարել իր Express Yourself (Ինքնարտահայտվիր) երգը, որի խոսքերը փոխել է Թրամփի հասցեին:

CNN հեռուստաընկերությունը ստիպված դադարեցրել է ուղիղ հեռարձակումը և ներողություն խնդրել հեռուստադիտողներից փոփ թագուհու խոսքերի համար: Ավելի ուշ երգչուհին հայտարարել է, որ իր խոսքերը կրճատվել են համատեքստից:

Հիշեցնենք, որ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունից հետո բողոքի ցույցեր կազմակերպվել են Միացյալ Նահանգների բազմաթիվ քաղաքներում: Երթերի մասնակիցները գլխավորապես կանայք են եղել, որոնք Դոնալդ Թրամփին սեքսիզմի և ռասայական անհանդուրժողականության մեջ են մեղադրել: Թրամփի դեմ կազմակերպված կանանց երթին բազամթիվ այլ համաշխարհային աստղեր ևս մասնակցություն են ցուցաբերել, որոնց թվում՝ Սքարլետ Յոհանսոնը, Մայքլ Մուրը, Ալիշա Քիզը, Շարլիզ Թերոնը, Բլեյք Լայվլին, Քրիսթեն Սթյուարտը և այլն:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: