Հայերեն   English   Русский  

Հովիկ Աբրահամյանը լքում է ՀՀԿ-ն. նա հաստատել է այդ տեղեկությունը. Aravot.am


  
դիտումներ: 917

Հովիկ Աբրահամյանն ընդգծեց, որ կշարունակի մնալ քաղաքականության մեջ:

ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ, ԳՄ անդամ Ռուբեն Թադեւոսյանն էլ NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ Հովիկ Աբրահամյանի հրաժարականի դիմում ՀՀԿ-ն դեռ չի ստացել:

Ամենայն հավանականությամբ, նա այդ մասին հայտարարությամբ հանդես կգա վաղը:

Նշենք, որ Հովիկ Աբրահամյանը Հայաստանի հանրապետական կուսակցության փոխնախագահն էր, գործադիր մարմնի եւ խորհրդի անդամ: Այսօր՝ հունվարի 24-ին նրա ծննդյան օրն է, նա դարձավ 59 տարեկան:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: