Հայերեն   English   Русский  

​Դոնալդ Թրամփի համախոհներից մեկն առաջարկել է ձերբակալել Մադոնային


  
դիտումներ: 638

ԱՄՆ-ի նոր նախագահի անցումային խմբի անդամ, Կոնգրեսի նախկին խոսնակ Նյութ Գինգրիչը հայտարարել է, որ երգչուհի Մադոնան պետք է ձերբակալվեր Սպիտակ տան վերաբերյալ հնչեցրած հայտարարությունների պատճառով: Այդ մասին հայտնում է Rolling Stone ամսագիրը: Գրում է Russian.rt.com-ը:

«Նա (Մադոնան) համադրելի է երիտասարդ ֆաշիստների հետ, որոնց պետք է խստագույնս պատժել», - ամսագիրը մեջբերում է Գինգրիչի խոսքերը, որոնք նա հնչեցրել է Fox & Friends հաղորդաշարի շրջանակներում:

Նրա կարծիքով՝ երգչուհին պետք է ձերբակալվի:

«Նա ձևավորվող ֆաշիզմի ձախ ուղղվածության մի մասն է: Նա դրա մասն է հանդիսանում, և ես կարծում եմ, որ մենք պետք է պատրաստ լինենք պաշտպանության համար», - ընդգծել է Գինգրիչը:

Ավելի վաղ Մադոնան հայտարարել էր, որ իր ելույթի խոսքերը կրճատվել են:

Հունվարի 22-ին երգչուհին Վաշինգթոնում կազմակերպված կանանց երթի շրջանակներում խոստովանել էր, որ բազմիցս մտածել է Սպիտակ տունը պայթեցնելու մասին:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: