Մեքսիկայի նախագահ. մենք չենք վճարի սահմանին կառուցվող պատի համար
Մեքսիկայի առաջնորդ Էնրիկե Պենյա Նիետոն դատապարտել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի` երկու երկրների սահմանին պատ կառուցելու որոշումը, և հայտնել, որ իր երկիրը չի պատրաստվում վճարել դրա համար:
«Ցավում եմ եւ դատապարտում Միացյալ Նահանգների` պատի շինարարությունը շարունակելու որոշումը, որը տարիներ շարունակ բաժանել է մեզ` միավորվելու փոխարեն», - ասել է նախագահը կարճատեւ հեռուստատեսային ուղերձում:
«Ես բազմաթիվ անգամներ ասել եմ, ու կկրկնեմ` Մեքսիկա չի պատրաստվում վճարել որևէ պատի համար», - ասել է նա:
Թրամփի ծրագիրը խստորեն դատապարտել են նաև Լատինական Ամերիկայի այլ առաջնորդներ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Թրամփը հրամանագրեր է ստորագրել սահմանային պատի կառուցման մասին: