Հայերեն   English   Русский  

Այս ձյունը դեռ հարսանիքի դիմացից վազող աղվեսն է. Գագիկ Սուրենյան


  
դիտումներ: 2695

«Այս ձյունը դեռ հարսանիքի դիմացից վազող աղվեսն է, հիմնական հարսանիքը սպասեք հունվարի 27-ին և 28-ին»,-ասյ մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը:

Նրա տեղեկացմամբ՝ հունվարի 26-ի ցերեկը ցիկլոնի ուժը կթուլանա, որի արդյունքում կթուլանա նաև տեղումների ինտենսիվությունը: Վաղը լուսադեմին Միջերկրական ծովի շրջաններից Հայաստանին մոտենում է հաջորդ ակտիվ ցիկլոնը:

ցուրտ եղանակ

Հունվարի 27-ին և 28-ին, 29-ի գիշերը Հայաստանը գտնվելու է այդ ակտիվ ցիկլոնի ազդեցության գոտում, ինչի արդյունքում բոլոր մարզերում սպասվում են ձյան առատ տեղումներ, լեռնային գոտիներում բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն: Օդի ջերմաստիճանի բարձրացումը կշարունակվի մինչև հունվարի 28-ը ներառյալ, իսկ հունվարի 29-ից ջերմաստիաճնը կրկին կնվազի:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: