Հայերեն   English   Русский  

​Հայ կանայք գեղեցիկ են, խելացի և շատ ողջամիտ. Քիմ Քարդաշյանի մայրը շնորհավորել է վարչապետ Գլեդիս Բերեջիկլյանին


  
դիտումներ: 1173

Քարդաշյան աշխարհահռչակ ընտանիքի մայրը՝ հաջողակ գործարար Քրիս Ջեները ռադիոհաղորդումներից մեկի ժամանակ շնորհավորել է հայուհի Գլեդիս Բերեջիկլյանին՝ Ավստրալիայի Նոր Հարավային Ուելսի վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:

Քիմ Քարդաշյանի մայրը, խոսելով Գլեդիսի ու Քարդաշյան ընտանիքի հայկական արմատների մասին, ասել է. «Հայ կանայք գեղեցիկ են, խելացի և շատ ողջամիտ: Կարծում եմ նա իսկապես շատ լավ որոշումներ կընդունի կարժ ժամանակում»,-ասել է Ջեները:

61-ամյա Քրիս Ջեները ունկնդիրներին խնդրել է փոխանցել իր շնորհավորանքներն ու ողջույնները:

Գլեդիս Բերեջիկլյանին հաճելիորեն զարմացրել են այդ խոսքերը:

Նա նշել է, կցանկանա մի օր հանդիպել Քարդաշյանների հետ, եթե նրանք երբևէ Ավստրալիա գնան:

Քլեդիսը Քարդաշյանների մասին ասել է. «Նրանք կատարյալ չեն, բայց սիրում են իրար»:

Հիշեցնենք, որ Հայուհի Գլեդիս Բերեջիկլյանը հունվարի 23-ին ընտրվեց Ավստրալիայի ամենամեծ՝ 7 միլիոնից ավել բնակչություն ունեցող Նոր Հարավային Ուելս նահանգի 45-րդ վարչապետ:

Կարդացեք նաև՝

http://ankakh.com/article/59388/%E2%80%8Bglyedis-byeryedjiklyane-miadzayn-entrvyel-e-nvor-voyelsi-varchapyet

http://ankakh.com/article/59158/hayuhin-karvogh-e-darrnal-nvor-voyelsi-varchapyet--na-hrajarvyel-e-pvokhyel-%C2%ABdjvar-artabyervvogh%C2%BB-azganune-lusankarnyer

http://ankakh.com/article/59389/%E2%80%8Bvarchapyet-entrvats-glyedis-byeryedjiklyane-svovvorakani-pyes-avtvobusvov--e--ashkhatanqi-gnatsyel





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: