Հայերեն   English   Русский  

​Թուրքիայի նախագահն ընդունել է ամերիկյան աստղ Լինդսի Լոհանին


  
դիտումներ: 874

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողաննընդունել է ամերիկյան աստղ Լինդսի Լոհանին: Ինչպես հաղորդում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը, Անկարայի նախագահական նստավայրում անցկացված հանդիպմանը ներկա էին Թուրքիայի առաջին տիկին Էմինե Էրդողանն ու Հալեպի 7-ամյա բնակչուհի Բանա էլ-Աբեդն իր մոր հետ:

Հանդիպումն անցկացվել է մամուլի համար փակ պայմաններում: Թուրքական գործակալությունը հայտնում է, որ հոլիվուդյան աստղը բարձր է գնահատել թուրքական կառավարության` սիրիացի փախստականներին աջակցելու դիրքորոշումը: Դերասանուհին ընդգծել է, որ Թուրքիան, ի տարբերություն աշխարհի այլ երկրների, անմասն չի մնացել Սիրիայի ժողովրդի դժբախտությանը` քննադատելով «Անկարայի իմիջին վնասող հակաթուրքական քարոզարշավը»: Բացի այդ, Լոհանը ընդգծել է, որ չի վախենում Թուրքիա այցելելուց և իրեն շատ հարմարավետ է զգում այդ երկրում:

Ամերիկացի դերասանուհի Լինդսի Լոհանը «Instagram»-ի իր էջից ջնջել է իր բոլոր նախկին հրապարակումները` թողնելով միայն այդ հանդիպումից արված մեկ լուսանկար:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: