Թուրքիայի նախագահն ընդունել է ամերիկյան աստղ Լինդսի Լոհանին
Հանդիպումն անցկացվել է մամուլի համար փակ պայմաններում: Թուրքական գործակալությունը հայտնում է, որ հոլիվուդյան աստղը բարձր է գնահատել թուրքական կառավարության` սիրիացի փախստականներին աջակցելու դիրքորոշումը: Դերասանուհին ընդգծել է, որ Թուրքիան, ի տարբերություն աշխարհի այլ երկրների, անմասն չի մնացել Սիրիայի ժողովրդի դժբախտությանը` քննադատելով «Անկարայի իմիջին վնասող հակաթուրքական քարոզարշավը»: Բացի այդ, Լոհանը ընդգծել է, որ չի վախենում Թուրքիա այցելելուց և իրեն շատ հարմարավետ է զգում այդ երկրում:
Ամերիկացի դերասանուհի Լինդսի Լոհանը «Instagram»-ի իր էջից ջնջել է իր բոլոր նախկին հրապարակումները` թողնելով միայն այդ հանդիպումից արված մեկ լուսանկար: