Հայերեն   English   Русский  

Իրանը նոր արբանյակներ կուղարկի տիեզերք

դիտումներ: 1468

Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության պաշտոնական ներկայացուցիչ Բեհրուզ Քամալվանդին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ Թեհրանը գոհ է Իրանի ատոմային ծրագրի խաղաղ բնույթը հաստատող ԱԷՄԳ-ի վերջին զեկույցներից:

«Ինչպես երկու շաբաթ առաջ հրապարակված Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրենի զեկույցը, այնպես էլ հունիսի 20-ին հրապարակված Իրանի և «Վեցնյակի» (ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Չինաստան, Ռուսաստան և Գերմանիա) միջև միջանկյալ համաձայնության իրականացման հատուկ զեկույցը, վկայում են, որ իրանական ատոմային ծրագիրը խաղաղ բնույթ է կրում, - նշել է Քամալվանդին:

Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության պաշտոնական ներկայացուցիչն ընդգծել է, որ զեկույցները փաստում են Իրանի կողմից իր պարտավորությունների լիովին իրականացումը:

Հիշեցնենք, որ 2014-ի հունվարի 20-ից արդեն ուժի մեջ է մտել Իրանի և «Վեցնյակի» միջև 2013-ի նոյեմբերի 24-ին ստորագրված միջանկյալ համաձայնագրի սկզբնական մասը, որը ստացել է «Համատեղ քայլերի ծրագիր» անունը:

Ժնևյան համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց հետո ԱՄՆ-ն և ԵՄ-ն Իրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցների մի մասը կասեցնելու մասին որոշում ընդունեցին, որից հետո Իրանն էլ դադարեցրեց ուրանի 20 տոկոս հարստացման աշխատանքները:

ժնևյան համաձայնագրի համաձայն՝ արտասահմանյան բանկերում Իրանի նավթի վաճառքից կուտակված 4,2 մլրդ դոլարը պետք է ութ մասնավճարով փոխանցվի Իրանին: Հնդկաստանը և Ճապոնիան արդեն Իրանին են փոխանցել համապատասխանաբար 1,6 մլրդ և 450 մլն դոլար:

Այս մասին տեղեկացնում է իսլամական «ԻՌՆԱ» լրատվական գործակալությունը:

Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: