Հայերեն   English   Русский  

Իրանն արգելել է ԱՄՆ քաղաքացիների մուտքը երկիր՝ ի պատասխան Թրամփի արգելքի


  
դիտումներ: 759

Իրանը հայտարարել է, որ արգելում է ԱՄՆ քաղաքացիների մուտքը երկիր՝ ի պատասխան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ստորագրած հրամանագիրի, որը ժամանակավորապես արգելում է յոթ մուսուլման երկրների քաղաքացիների մուտքն ԱՄՆ։ Իրանը ևս հայտնվել է այդ յոթ երկրների շարքում։

Իրանի արտգործնախարարը հայտարարել է, որ ստորագրված հայտարարագիրը վիրավորական է և կխթանի ավելի շատ բռնություն և ծայրահեղականություն։

«Չնայած կեղծ պնդումներին, թե հրամանագիրն ուղղված է ահաբեկչության դեմ պայքարին և ամերիկյան ժողովրդի անվտանգության ապահովմանը, այն պատմության մեջ կանցնի որպես մեծ նվեր ծայրահեղականներին և նրանց համակիրներին», - ասել է նախարարը:

Իրանի նախագահ Հասան Ռուհանին ավելի վաղ էր անուղղակիորեն քննադատել էր Թրամփի՝ ԱՄՆ-ի և ՄԵքսիկայի սահմանին պատ կառուցելու համար դաշնային ֆինանսական միջոցներն օգտագործելու կարգադրությունը։ «Այժմ հաշտեցման և համակեցության, այլ ոչ թե երկրների միջև պատեր կառուցելու դարաշրջան է», - ասել էր նա:

Նշենք, որ ակնկալվում էր իրանա-ամերիկյան հարաբերությունների վատթարացումը Թրամփի իշխանության գալուց հետո։ Վերջինս բազմիցս քննադատել է 2015 թ․ հուլիսին Իրանի և վեց գերտերությունների միջև ստորագրված միջուկային համաձայնագիրը։





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: