Հայերեն   English   Русский  

Չինաստանը թռչող օբյեկտներ ոչնչացնող լազերայն զենք է ստեղծել


  
դիտումներ: 721

Չինացի ինժիներները հաջողությամբ փորձարկել են լազերային զենք, որը նախատեսված է ցածր թռչող օբյեկտների ոչնչացման համար:

Ցածր բարձրության համար նախատեսված պաշտպանական համակարգը փոքր ինքնաթիռը կարող է նկատել 2 կմ շառավղով և կրակելով ցած գցել հինգ վայրկյանում:

Համակարգը նախատեսված է 180 կմ/ժ-ից ցածր արագություն ունեցող, 500մ-ից ցածր թռչող փոքր օբյեկտների ոչնչացման համար:

Համակարգը կարող է տեղադրվել մեքենաների վրա, և քաղաքային բնակավայրերում տեղի ունեցող միջոցառումների ժամանակ թռչող օբյեկտների նկատմամբ հսկողություն իրականացնել:

Մի շարք երկրներ՝ ներառյալ Միացյալ Նահանգները, փորձում են լազերային զենքեր օգտագործել: Միացյալ Նահանգները փոքր օբյեկտներից պաշտպանող լազերային զենքի նախատիպ տեղադրել է ռազմական նավի վրա:

Նման զենքերը աշխատում են էլեկտրականությամբ և համարվում են հրթիռների ավելի էժան փոխարինողներ: Ի տարբերություն հրթիռների՝ լազերային զենքերը կարող են անընդհատ կրակել:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: