«Եփրատի վահան» գործողության շրջանակներում մինչ օրս սպանվել է 54 թուրք զինծառայող
դիտումներ: 628
Ինչպես հաղորդում է թուրքական «Դիքեն» լրատվական կայքը, արդեն կայացել է սպանված սերժանտի հուղարկավորության արարողությունը: Վիրավորված զինվորները տեղափոխվել են Գազիանթեփի և Քիլիսի հիվանդանոցներ:
Թուրքիայի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության համաձայն՝ օգոստոսի ամսվանից մինչ օրս մահացած թուրք զինծառայողների թիվը հասնում է 54-ի:
Թուրքիայի զինված ուժերը 2016 թվականի օգոստոսի 24-ին կոալիցիայի ինքնաթիռների աջակցությամբ սկսել էր սիրիական Ջարաբլուս քաղաքը «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության զինյալներից ազատագրելու գործողությունը, որը ստացել էր «Եփրատի վահան» անվանումը: