Հայերեն   English   Русский  

Դուբայի փոխոստիկանապետն աջակցել է Թրամփի՝ մուուլմանների ներգաղթի արգելքի որոշմանը


  
դիտումներ: 715

Դուբայի փոխոստիկանապետ Դահի Խալֆանն իր աջակցությունն է հայտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ մուսուլմանների ներգաղթի արգելքի վերաբերյալ:

Գեներալ-լեյտենանտը թվիթերում գրել է. «Մենք լիովին սատարում ենք Ամերիկայի անվտանգությանը սպառնալիք ներկայացնող անձանց մուտքի արգելքի որոշումը»։

«Միացյալ Նահանգների նախորդ վարչակազմերը ընդունել են այնպիսի մարդկանց արաբական աշխարհից, որոնք հետագայում դասակարգվել են որպես ահաբեկիչներ։ Այն, ինչ անում եք, ճիշտ է, Թրամփ»:

Փոխոստիկանապետը հատկապես կարևորել է Իրանի, Սոմալիի և Իրաքի քաղաքացիների նկատմամբ արգելքները։





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: