Հայերեն   English   Русский  

Հայաստանցի ըմբիշները նվաճել են 3 ոսկե և մեկ բրոնզե մեդալ


  
դիտումներ: 685

Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում անցկացված ըմբշամարտի միջազգային մրցաշարում հունա-հռոմեական ոճի հայ ըմբիշները նվաճել են 3 ոսկե և մեկ բրոնզե մեդալ:

Այս մասին հաղորդում է ՀՀ սպորտի և երիտասարդության նախարարությունը:

Ոսկե մեդալակիրներ են դարձել՝ 66 կգ քաշային Կարեն Ասլանյանը (անձնական մարզիչ՝ Սամվել Գևորգյան), 80 կգ քաշային Կարապետ Չալյանը (անձնական մարզիչ՝ Արթուր Պետրոսյան) և 85 կգ քաշային Մաքսիմ Մանուկյանը (անձնական մարզիչ՝ Ալեքսան Հովհաննիսյան): Բրոնզե մեդալի է արժանացել 71 կգ քաշային Ռաֆայել Ալեքսանյանը (անձնական մարզիչ՝ Հովհաննես Ղուդրատյան):

Մրցաշարը անցկացվել է հունվարի 28-29-ը: Մեր ըմբիշները Փարիզ են մեկնել հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանի ղեկավարությամբ:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: