Հայերեն   English   Русский  

Լապշինի գործը նախադեպային չի դառնա, իսկ Ղարաբաղ էլ ավելի շատ են գնալու. Նալբանդյան


  
դիտումներ: 874

Ադրբեջանի նավթերը տանուլ են տալիս, դրա համար էլ այսպիսի իրավիճակների մեջ են ընկնում: Այս մասին այսօր հայտարարեց ՀՀ արտգործանախարար էդվարդ նալբանդյանն՝ անդրադառնալով բլոգեր Լապշինին Ադրբեջան արտահանձնելու վերաբերյալ Մինսկի դատարանի որոշմանը:

« Չգիտեմ, թե ով կամ ինչ կարող է վաստակել Բլոգեր Լապշինի գործից, բայց վստահ եմ, որ որևէ մեկին հեղինակություն չի ավելացնի, այսինքն՝ նրանց, ովքեր հետապնդում են մարդկանց իրենց հիմնարար իրավունքների՝ տեղաշարժի և խոսքի ազատության իրականացման հետ կապված: Սա խայտարառություն է, բայց որոշ դեպքերում այդ խայտառակությունը որոշների ինքնության բնորոշիչ մասն է կազմում արդեն»:

Նախարարի խոսքով՝ Լապշինի գործը միայն վնաս է հասցնում Ադրբեջանի ղեկավարությանը և կհասնի բոլոր նրանց, ովքեր կփորձեն այսպիսի հարցերում համագործակցել Ադրբեջանի հետ:

Նալբանդյանը չի կիսում այն կարծիքը, որ Լապշինի գործը նախադեպային կդառնա, ավելին, ըստ նրա՝ Ղարաբաղ գնացել են, կգնան և ավելի կգնան:

«Եթե նայենք սև ցուցակը, որ Ադբեջանը կազմել է, մոտ 500 մարդ է կազմում՝ պետական, քաղաքական, հասարակական, մշակույթի համաշխարհային համբավ ունեցող դեմքեր են և որևէ մեկը չի կարող Ադրբեջանի հետ համագործակցելով՝ հանձնել նրանց կամ խոչընդոտել: Բացառություններ կարող են լինել, բայց դրանք էլ ասացի, թե ում-ինչ օգուտ կտան»:

Չնայած Ադրբեջանի վայնասուններին, Նալբանդյանը համոզմունք հայտնեց, որ Լեռնային Ղարաբաղ գնալով ավելի ու ավելի շատ են գնում՝ ինչպես այցերով, այնպես էլ զբոսաշրջության նպատակներով:

«Ինչքան խոչընդոտում են, այնքան ավելի են գովազդում Ղարաբաղը, որ բոլորն ուզում են գնալ ու տեսնել»,-եզրափակելով՝ ասաց Նալբանդյանը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: