Հայերեն   English   Русский  

​Ալեքսեյ Պուշկովը Պյոտր Պորոշենկոյին «օդ վաճառող» է անվանել


  
դիտումներ: 656

Ռուսաստանի Դաշնության խորհրդի անդամ, Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի նախկին ղեկավար Ալեքսեյ Պուշկովը Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյին ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցի շուրջ երկրում հանրաքվե անցկացնելու վերաբերյալ մտադրության պատճառով «Օդ վաճառող» է անվանել: Գրում է Russian.rt.com-ը:

«Պորոշենկոն մտադիր է ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության հարցով հանրաքվե անցկացնել: Սակայն դա կեղծ նպատակ է, թվացյալ նախաձեռնություն: Օդ վաճառող», - համապատասխան գրառում Պուշկովը կատարել է թվիթերյան իր միկրոբլոգում:

Ավելի վաղ Պյոտր Պորոշենկոն հայտարարել էր, որ մտադիր է ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցով հանրաքվե անցկացնել երկրում:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: