Ջասթին Բիբերը, Քանյե Ուեսթը և Դրեյքը բոյկոտում են «Գրեմմի 2017-ը»
Ինչպես հայտնում են TMZ պորտալի աղբյուրները, բոյկոտի նախաձեռնողը Ֆրենկ Օուշենն է, որն այս տարի որոշել է իր Blonde ձայնասկավառակը չառաջադրել ի նշան բողոքի, քանի որ «Գրեմմի» մրցանակաբաշխությունը պատշաճ կերպով չի ներկայացնում երիտասարդ սևամորթ կատարողներին:
Ջասթին Բիբերը, որ «Գրեմմի 2017» նոմինացված է միանգամից մի քանի անվանակարգերում, որոշել է անտեսել մրցանակավբաշխությունն ուղղակի այն պատճառով, որ այն այլևս ակտուալ և ներկայացուցչական չի համարում:
Մրցանկաբաշխությանը ներկա չի գտնվի նաև ռեփեր Քանյե Ուեսթը, որը միանգամից ութ անվանակարգում է նոմինացված: Տարբեր ասեկոսեների համաձայն` նա չափազանց դժգոհ է, որ Գրեմմի արձանիկի համար պայքարում մշտապես սպիտակամորթ երաժիշտների է զիջում, ուստի հենց այդ պատճառով որոշել է անտեսել մրցանակաբաշխությունը:
Ռեփեր Դրեյքը ևս այդ հարցում աջակցում է իր գործընկերներին, բացի այդ մրցանակաբաշխության օրը նա Լոնդոնում պլանավորած համերգ ունի: