Իտալական թխվածքաբլիթ
դիտումներ: 4290
Բաղադրությունը
250 գ ալյուր
100 գ շաքարավազ
100 գ կարագ
3 թ.գդալ ջուր (կարելի է՝ կաթ)
3 թեյի գդալ դարչին
10 գ փխրեցուցիչ կամ սոդա
1 պտղունց աղ:
Պատրաստումը
Կարագը փափկացնել, ավելացնել եռացրած գոլ ջուր, ապա ալյուրը՝ սոդայի ու աղի հետ և խմոր հունցել: Պատրաստի խմորը 10 րոպե դնել մի կողմ, որ «հանգստանա»:
Առանձին թասի մեջ խառնել դարչինն ու շաքարավազը: Խմորը գրտնակել, 10 սմ երկարությամբ ու 1 սմ լայնությամբ շերտեր կտրատել, ապա դրանք թաթախել շաքարավազի ու դարչինի խառնուրդի մեջ և շերտերի եզրերն իրար միացնել: Թխել 180 աստիճան տաքացված ջեռոցում, 10-15 րոպե:
Բարի ախորժակ