Հայերեն   English   Русский  

ՀՀԿ Արարատի տարածքային կառույցի պատասխանատու կնշանակվի նախկին ոստիկանապետը


  
դիտումներ: 777

Սերժ Սարգսյանի խորհրդական, նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը կնշանակվի ՀՀԿ Արարատի տարածքային կառույցի պատասխանատու:

ՀՀԿ կազմակերպչական հարցերով պատասխանատու Ռուբեն Թադեւոսյանը հաստատել է այս լուրը:

Ալիկ Սարգսյանը կշարունակի հասարակական հիմունքներով աշխատել Բաղրամյան 26-ում` Սերժ Սարգսյանի խորհրդական:

Ալիկ Սարգսյանը, ի դեպ, նախկինում եւս եղել է ՀՀԿ Արարատի տարածքային կառույցի պատասխանատու:

Ալիկ Սարգսյանը ռեյտինգային ընտրակարգով իր թեկնածությունը կառաջադրի Արարատի մարզում: Նշենք, որ ՀՀԿ Արարատի տարածքային կառույցի պատասխանատուն նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի բարեկամուհին էր` ԱԺ պատգամավոր Կարինե Պողոսյանը: Երեկ նա եւ եւս 12 ՀՀԿ-ական կուսակցությունից դուրս գալու դիմում էին ներկայացրել:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: