Հայերեն   English   Русский  

​Ռեքս Թիլերսոնը հանդիպում կունենա Ստաֆան դե Միստուրայի հետ


  
դիտումներ: 568

Միացյալ Նահանգների նոր պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը փետրվարի 3-ին հանդիպում կունենա Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ պատվիրակ Ստաֆան դե Միստուրայի հետ: Գրում է Russian.rt.com-ը:

Այդ մասին հայտնում է РИА Новости լրատվական գործակալությունը` հղում անելով Միացյալ Նահանգների պետդեպարտամենտի աղբյուրին:

Հաղորդվել է, որ հանդիպումը տեղի կունենա 14:40-ին:

Ավելի վաղ ԱՄՆ-ի Սենատը հաստատել էր Թիլերսոնի թեկնածությունը ԱՄՆՆ-ի պետքարտուղարի պաշտոնում:

Ավելի ուշ Սպիտակ տանը նախագահ Դոնալդ Թրամփի և փոխնախագահ Մայք Փենսի ներկայությամբ տեղի էր ունեցել Ռեքս Թիլերսոնի երդման արարողությունը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: