Հայերեն   English   Русский  

Ֆրենկ Լեմպարդն ավարտում է կարիերան


  
դիտումներ: 510

Անգլիայի հավաքականի ու «Չելսիի» նախկին կիսապաշտպան Ֆրենկ Լեմպարդը հայտարարել է ֆուտբոլիստի կարիերան ավարտելու մասին:

«Անհավանական 21 տարիներից հետո որոշեցի, որ պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարիերան ավարտելու համար սա ճիշտ պահն է: Անգլիայում և արտասահմանում խաղալու մի շարք գայթակղիչ առաջարկներ եմ ստացել, սակայն հասկանում եմ՝մ կյանքումս նոր փուլ սկսելու ժամանակն է:

Շատ հպարտ եմ իմ նվաճած տիտղոսներով, Անգլիայի հավաքականի կազմում հարյուրից ավելի խաղեր անցկացնելով, ինչպես նաև կարիերայիս ընթացքում 300-ից ավելի խփած գոլերով:

Պետք է շատ մարդկանց շնորհակալություն հայտնեմ: Շնորհակալ եմ ծնողներիս, ովքեր սովորեցրել են ամենօրյա համառ աշխատանքի արժեքները, իմ գործի նկատմամբ հավատարմությունը և պրոֆեսիոնալիզմը: Այդ իդեալներն ինձ հետ են եղել իմ ողջ կյանքում: Աջակցության համար հավերժ շնորհակալ կլինեմ ընտանիքիս՝ կնոջս Կրիստինին ու աղջիկներիս՝ Լունային ու Այլային:

Նաև շնորհակալ եմ ընկերներիս ու իմ թիմին:

Իմ սրտի մեծագույն հատվածը պատկանում է «Չելսիին»: Այդ ակումբն ինձ անհաշվելի հիանալի հիշողություններ է պարգևել: Երբեք չեմ մոռանա միասին հասած հաջողությունները: Անհնար է անձամբ բոլորին շնորհակալական խոսք ասել, ովքեր օգնել են ինձ և աջակցել ակումբի կազմում անցկացրած այդ 13 տարիների ընթացքում: Հավերժ շնորհակալ կլինեմ բոլորին: «Չելսիի» երկրպագուներն ինձ ու իմ թիմակիցներին անհավանական աջակցություն են ցուցաբերել: Առանց նրանց ոչնչի չէինք կարող հասնել:


Ապագային նայելով. երախտապարտ եմ Անգլիայի ֆուտբոլի ասոցիացիային մարզչի դասեր ու որակավորում ստանալու շանս ընձեռելու համար: Անհամբեր սպասում եմ հնարավորություններին, որոնք իմ առջև կբացի այս որոշումս»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է լեգենդար կիսապաշտպանը
:

Ֆրենկ Լեմպարդը Չելսիի պատմության լավագույն ռմբարկուն է (208 գոլ):

Նա իր կարիերայի ընթացքում մեկական անգամ դարձել է Չեմպիոնների լիգայի ու Եվրոպա լիգայի հաղթող, Անգլիայի եռակի չեմպիոն, չորս անգամ հաղթել է Անգլիայի Գավաթը և երկուական անգամ Անգլիայի Լիգայի Գավաթն ու Սուպերգավաթը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: