Հայերեն   English   Русский  

Թքած ունեմ այն մարդկանց վրա, ովքեր իմ կոշիկներից էժան են. Աղասի Աղասյանը հեռանում է սպորտից


  
դիտումներ: 1047

Երևանի Օլիմպիական հերթափոխի մարզական քոլեջում ընթացող ծանրամարտի տղամարդկանց Հայաստանի առաջնությունում գրչանվել է աղմկահարույց միջադեպ:

Վերջին տարիներին Հայաստանի ուժեղագույն ծանրամարտիկներից Աղասի Աղասյանը իր վերջին մոտեցումից հետո հանել է մարզակոշիկներն ու թողել մրցահարթակի վրա ու պարգևատրության արարողությանը չի ներկայացել:

«Ես հեռանում եմ սպորտից ճակատս բարձր, և թքած ունեմ այն մարդկանց վրա, ովքեր իմ կոշիկներից էժան են», - այս միջադեպից հետո իր ֆեյսբուքյան էջում գրելէ Աղասյանը

Հիշեցնենք, որ Աղասյանը չէր մասնակցել Ռիոյի օլիմպիական խաղերին: Նրա փոխարեն Օլիմպիական խաղերին մասնակցել էր Առաքել Միրզոյանը, թեև մարզիկի պնդմամբ, Աղասյանի արդյունքներն ավելի բարձր են եղել:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: