Հայերեն   English   Русский  

​Թուրքիայում ձերբակալել են ավելի քան 100 գյուլենականի


  
դիտումներ: 342

Իլասմի քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի «Հզմեթ» շարժման գործունեության դեմ հետաքննության շրջանակներում Թուրքիայի 30 նահանգներում գյուլենականների ձերբակալման գործողություն է իրականացվել:

Ինչպես հաղորդում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը, թուրքական Քոնյա նահանգում իրավապահ մարմինները ձերբակալել են Գյուլենի շարժման հետ կապ ունենալու մեջ կասկածվող 102 անձանց: Ըստ քննչական հետաքննության տվյալների՝ ձերբակալվածների մեծամասնությունը գյուլենական շարժմանը ֆինանսական աջակցություն է ցույց տվել:

2016 թ-ի հուլիսի 15-ի գիշերը Թուրքիայում մի խումբ ապստամբներ ռազմական հեղաշրջման փորձ են կատարել: Հիմնական բախումները եղել են Անկարայում և Ստամբուլում: Մահացել է մոտ 240 քաղաքացի, ավելի քան 2 հազարը վիրավորվել են: Թուրքիայի իշխանությունները իսլամի քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին մեղադրել են հեղաշրջման փորձին մասնակցություն ունենալու մեջ և պահանջել Միացյալ Նահանգներից արտահանձնել նրան:

Գյուլենը դատապարտել է ապստամբությունն ու հայտարարել իր անմեղության մասին: Ռազմական հեղաշրջման ձախողված փորձից հետո պետական ապարատում և մասնավոր սեկտորում սկսվել են զանգվածային զտումներ Ֆեթուլլահական ահաբեկչական կազմակերպության հետ կապեր ունենալու մեղադրանքով:

Թուրքիայում ձերբակալել են ավելի քան 100 գյուլենականի





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: