Հայերեն   English   Русский  

Մադոնան մեկնաբանել է Մալավիից երկվորյակ քույրեր որդեգրելու մասին տեղեկությունը


  
դիտումներ: 496

Փոփ երաժշտության թագուհի Մադոնան հաղորդագրություն է տարածել այն մասին, որ Մալավիից երկու աղջիկ երեխաներ է որդեգերել: Գրում է Russian.rt.com-ը:

«Պաշտոնապես հաստատում եմ, որ ես ավարտել եմ Մալավիից երկվորյակ քույրերի որդեգրման գործընթացը և չափազանց երջանիկ եմ այն կապակցությամբ, որ նրանք իմ ընտանիքի անդամներն են դարձել», - համապատասխան գրառում Մադոնան կատարել է ինստագրամի իր էջում:

Հիշեցնենք, որ հունվարի վերջին արևմտյան լրատվամիջոցները տեղեկություն էին տարածել այն մասին, որ Մադոնան Մալավիից երեխաներ որդեգրելու համար դիմում է ներկայացրել:

Սակայն ավելի ուշ երգչուհին անձամբ հերքել էր այդ տեղեկությունը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: