Հայերեն   English   Русский  

Հասմիկ Պողոսյանը` Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրե՞ն


  
դիտումներ: 1638

Որոշ լրատվամիջոցների տեղեկություններով` Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն է նշանակվելու մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանը։

Լուրի հավաստիություը պարզելու նպատակով "Անկախը" դիմեց ՀՀ մշակույթի նախարարի մամուլի քարտուղար Ռուզաննա Խաչատրյանին: Վերջինս հայտնեց, որ քանի դեռ մրցույթ հայտարարված չէ, որևէ մեկի անունը հաստատել չեն կարող:

Հիշեցնենք, որ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի հրամանով, իր դիմումի համաձայն, Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի պաշտոնից ազատվել է Անդրանիկ Արզումանյանը։ Տնօրենի պարտականությունները ժամանակավորապես կատարում է թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը։

Ըստ կարգի` ՀՀ մշակույթի նախարարությունը Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի թափուր պաշտոնի համար պետք է մրցույթ հայտարարի տնօրենին ազատելուց հետո 6 ամսվա ընթացքում: Պետք է կազմվի անկախ հանձնաժողով, որն էլ ընտրի արժանավորին, որից հետո նախարարը պետք է հաստատի: Հնարավոր է` հանձնաժողովը հաղթող ճանաչի մեկից ավելի մասնակիցների: Այդ դեպքում վերջնական որոշումը մնում է նախարարին:

Մրցույթին որոշակի չափորոշիչների բավարարելու դեպքում ցանկացած անձ կարող է առաջադրել իր թեկնածությունը: 2014 թվականին նույն պաշտոնի մրցույթին մասնակցելու համար սահմանվել էին հետևյալ պարտադիր պայմանները.

◆ ՀՀ քաղաքացիություն,

◆ բարձրագույն կրթություն` մշակութաբանություն, արվեստաբանություն, պատմություն, միջազգային հարաբերություններ, օտար լեզու, մանկավարժություն և հոգեբանություն, արվեստի կառավարում /մենեջմենթ/, թատերագիտություն, երաժշտագիտություն մասնագիտություններից որևէ մեկով,

◆ մշակույթի ոլորտում կառավարման առնվազն 3 տարվա կամ առնվազն 5 տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ,

◆ իր պարտականությունների կատարման համար անհրաժեշտ իրավական ակտերի իմացություն /այդ թվում` ՀՀ Սահմանադրություն, Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին՚ ՀՀ օրենք, ՀՀ աշխատանքային օրենսդրություն և այլ իրավական ակտեր/,

◆ «Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության զարգացման հայեցակարգ, հիմնադրույթներ մշակելու կարողություն:

Aysor.am-ի տեղեկություններով` Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն է նշանակվելու մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանը։

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի հրամանով, իր դիմումի համաձայն, Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի պաշտոնից ազատվել է Անդրանիկ Արզումանյանը։

Նախարարի հրամանով տնօրենի պարտականությունները ժամանակավորապես դրվել են Թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանի վրա։





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: