Տնական «Պրովանսալ»
Բաղադրությունը
1 ձու
1/4 թ. գդալ աղ
1/2 թ. գդալ շաքարավազ
1/2 թ. գդալ մանանեխ
1 ճ. գդալ կիտրոնահյութ ( կամ 9%-անոց քացախ)
150-180 մլ զտված ձեթ
Պատրաստումը
Բոլոր բաղադրիչները պետք է սենյակային ջերմաստիճանի լինեն: Մայոնեզի թանձրությունը պայմանավորված է ձեթի քանակով. որքան այն շատ է, այնքան մայոնեզը թանձր է լինում:
Սկսենք: Կիտրոնահյութը, աղն ու շաքարավազն իրար խառնել: Ավելացնել ձեթի ու մանանեխի խառնուրդը (դեռ խառնել բաղադրիչները պետք չէ): Ձուն կոտրել զգուշորեն, որ դեղնուցը չվնասվի: Բոլոր բաղադրիչները կարելի է կես լիտրանոց տարայի մեջ լցնել, որ հարիչի թիերը հասնեն մինչև հատակ: Փորձեք այնպես անել, որ դեղնուցն անմիջապես թիերի տակ հայտնվի, ու սկսեք հարել այնքան ժամանակ, մինչև սպիտակ էմուլսիայի նման զանգված ստացվի: Եթե շատ խիտ զանգված ստացվի, ապա կարելի է թթվասերով փոքր-ինչ նոսրացնել:
Հիշեք, տնական մայոնեզը շատ ավելի կալորիական է, սակայն առանց հավելիչների: Կարելի է սառնարանում պահել 2-3 օր: