Հայերեն   English   Русский  

​Ոստիկանությունը բռնություն է կիրառել Անկարայի համալսարանի ակադեմիկոսների նկատմամբ


  
դիտումներ: 590

Անկարայի համալսարանի Ջեբեբի կամպուսում փետրվարի 10-ին բողոքի ցույց է տեղի ունեցել: Կամպուսի առջև հավաքված ակադեմիկոսների բողոքի ակցիային խաչընդոտել են անվտանգության ուժերն ու ոստիկանները:

Ինչպես հաղորդում է «Ակօս» պարբերականը, ոստիկանները, հայտարերելով ներքին գործերի նախարարությունից հրաման ունենալու մասին, կադեմիկոսներին թուլ չեն տվել մուտք գործել համալսարանի կամպուս: Ցուցարարների թվում եղել են պատգամավորներ, ակադեմիկոսներ, ներկա և նախկին ուսանողներ:

Թուրք ոստիկանները հարձակվել են կամպուս մուտք գործել ցանկացող ակադեմիկոսների վրա, նրանցից ոմանք ձերբակալվել են: Ըստ տեղեկության`ձերբակալվածների թիվը 20 է:

Ոստիկաններն արգելել են ցուցարարներին ելույթով, մամուլի հայտարարությամբ հանդես գալ: Պրոֆեսոր Բասքըն Օրանը հայտարարել է, որ էլ ավելի շատ անվտանգության ուժեր են կուտակվել կամպուսի առջև: Նրանք թույլ չեն տվել մարդկանց սպասել կամպուսի մոտակայքում:

Ակադեմիկոսների բողոքի պատճառն այն է, որ փետրվարի 7-ին Թուրքիայում 330 ակադեմիկոսների աշխատանքից հեռացնելու որոշում էր կայացվել, որոնց մեծ մասը Անկարայի համալսարանի մասնագետ է:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: