Հայերեն   English   Русский  

​Սեմինար տեղեկատվական անվտանգության վերաբերյալ


  
դիտումներ: 679

ՀՀ ֆինանսների նախարարությունում տեղի ունեցավ «Այն, ինչ պետք է իմանա յուրաքանչյուրը տեղեկատվական անվտանգության մասին» խորագրով սեմինար, որը վարում էր ՏՏ աուդիտոր, տեխնիկական գիտությունների թեկնածու Սերգեյ Թաիրյանը:

Սեմինարը մեկնարկել է փետրվարի 4-ին և կանցկացվի յուրաքանչյուր շաբաթ՝ մինչև փետրվարի 25-ը:

Ժամանակակից հասարակության կյանքի ոչ մի ոլորտ չի կարող գործել առանց զարգացած տեղեկատվական ենթակառուցվածքների: Տեղեկատվական անվտանգությունը հանդիսանում է ազգային անվտանգության հիմնական բաղադրիչներից մեկը, որի դերը և նշանակությունը մշտապես աճում են: Ազգային տեղեկատվական ռեսուրսները ժամանակակից պետության սոցիալ-տնտեսական զարգացման հիմնական նախադրյալներն են:

Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետությունում էլեկտրոնային կառավարման կարևորությունը` սեմինարի նպատակն է գերատեսչության աշխատակազմին ծանոթացնել կիբեռ անվտանգության ոլորտում հնարավոր մարտահրավերներին, ներքին և արտաքին վտանգներին, դրանցից զերծ մնալու համապատասխան միջոցներին:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: