Դեմի Լովատոն Դոնալդ Թրամփին երկիրը պառակտելու մեջ է մեղադրել
Դեմի Լովատոն երբեք Հանրապետական կուսակցության կողմնակից չի եղել և այժմ հավաստիացնում է, որ ընտրություններից հետո իր համար վատթարագույն մղձավանջն իրականություն է դարձել, քանի որ երկիրը Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ է ղեկավարում:
Թվիթերյան իր միկրոբլոգում Դեմի Լովատոն Թրամփին հետևյալ ուղերձով է դիմել. «@realDonaldTrump, ավելի լավ կլինի, եթե դադարեք պառակտել երկիրը երկու հակամարտող կողմերի և միավորեք մեզ այնպես, ինչպես դա պետք է անի նախագահը»:
Հիշեցնենք, որ նախորդ տարի Դեմի Լովատոն ինչպես և շատ այլ հայտնիներ նախընտրական քարոզարշավի շրջանակներում հրապարակայնորեն իրենց աջակցությունը հայտնել էին Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ Հիլարի Քլինթոնին: