Հայերեն   English   Русский  

Մենք թույլ չենք տա. ոչ մի ընտրող այլևս ընտրակաշառքի գայթակղության զոհ չի դառնա. Հովհաննես Մարգարյան


  
դիտումներ: 869

«Հայկական վերածնունդը» երկու տարեկան է, երբ ընդամենը մեկուկես տարեկան էր, մասնակցեց Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրութուններին, բավական լուրջ արդյունքներ արձանագրեց, մենք ՏԻՄ ընտրություններին ունեցանք 400-ից ավելի ավագանու անդամներ, ովքեր կարողացան իրենց աշխատանքով վստահություն վայելել: Այսօր «Հայկական վերածնունդ» կուսակցության երկրորդ համագումարի ժամանակ ասաց Հովհաննես Մարգարյանը:

Նրա խոսքով` այսօր իշխանության գլուխ կանգնածները գիշատիչներ են, ովքեր թալանել են երկիրը և փորձում են մի քանի գրոշով վերարտադրվել:

«Մենք թույլ չենք տա, ոչ մի ընտրող այլևս ընտրակաշառքի գայթակղության զոհ չի դառնա: Այս իշխանությունները միլիարդներով թալանել են երկիրը, խոսքը ոչ թե միլիարդ դրամի մասին է, այլ միլիարդ դոլարի: Մեր երկրում ավելացել են բանկերն ու դեղատները, խեղճ ժողովուրդը բանկերից դուրս է գալիս, մտնում է դեղատներ: Ահագնացող չափերի են հասել արտագաղթի տեմպերը, թե´ երկիրը, թե ժողովուրդը´ վարկերի տակ է: Ապրիլի 2-ին մենք չպետք է սխալվենք, մենք իրավունք չունենք այլևս սխալվելու: Մենք այնպիսի նոր վերածննդի սկիզբ պետք է դնենք Հայաստանում, որի շնորհիվ էլ չլինեն աղքատներ, գործազուրկներ, արտագաղթողներ»,- ասաց Հովաննես Մարգարյանը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: