Բուք, ձյուն, մերկասառույց. կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Փակ է Հ-38 ավտոճանապարհի Բերդ-Ճամբարակ հատվածը:
Դժվարանցանելի են Մ-11 ավտոճանապարհի Սոթք-Քարվաճառ հատվածի 27-34-րդ կմ-ը, Մ-2 ավտոճանապարհի Սիսիան-Գորիս հատվածը և Տավուշի մարզի ավտոճանապարհները:
Մ-2 ավտոճանապարհի Տիգրանաշենի ոլորանների հատվածում, Մ-10 ավտոճանապարհի Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Տավուշի մարզում, Սյունիքի մարզում, բացի Իջևան քաղաքից, Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր, Վայք, Լոռու մարզի Ստեփանավան, Տաշիր, Ալավերդի քաղաքներում տեղում է ձյուն:
Մ-2 ավտոճանապարհի Սարավան-«Զանգեր» հատվածում բուք է:
ՌԴ ԱԻՆ Հարավային Օսեթիայի ՃԿԿ-ից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար անվաշղթաների կիրառման դեպքում:
Ճանապարհները Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում՝
Դժվարանցանելի են Քարվաճառ-Սոթք ավտոճանապարհը և Քաշաթաղի շրջանը:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում տեղում է ձյուն: