Մելանիա Թրամփը մտադիր է պահպանել Միշել Օբամայի բանջարանոցը
դիտումներ: 725
Ինչպես հայտնի է ԱՄՆ-ի նախկին նախագահ Բարաք Օբամայի կինը առողջ ապրելակերպի հայտնի կողմնակից է:
Սպիտակ տունը լքելուց առաջ Միշել Օբաման հույս էր հայտնել, որ ապագա առաջին ընտանիքները հետագայում կխնամեն իր բանջարանոցը:
Իսկ այժմ արդեն Միացյալ Նահանգների ներկայիս առաջին տիկնոջ՝ Մելասնիա Թրամփի ավագ խորհրդական Ստեֆանի Վոլկոֆը հայտարարել է, որ նա մայր և առաջին տիկին լինելով հանդերձ՝ ցանկանում է պահպանել և զարգացնել White House Gardens.-ը:
Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ Դոնալդ Թրամփի նախագահության օրոք Սպիտակ տան ճաշացանկը կարող է կտրուկ փոխվել: