Հայերեն   English   Русский  

Ադրբեջանական Հանրապետությունում տարածվել է կաշառառության բոլորովին նոր և գարշելի տեսակ


  
դիտումներ: 1175

Իրանագետ Վարդան Ոսկանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

« Ադրբեջանական Հանրապետությունում տարածվել է կաշառառության բոլորովին նոր և գարշելի տեսակ:

Ըստ հավաստի աղբյուրների՝ երկրի տարբեր զինկոմիսարիատներում ադրբեջանցի պաշտոնյաներն իրենց հեռախոսներում պահում են արցախյան հակամարտության գոտում սպանված ադրբեջանցի զինծառայողների դիակներ պարունակող նկարներ և տեսանյութեր, որոնք ցուցադրում են զորակոչիկների ծնողներին: Նպատակը մեկն է՝ նման «մեթոդաբանությամբ» վախեցնել վերջիններիս և նրանց որդիներին արցախյան հակամարտության գոտի չուղարկելու համար ստանալ խոշոր չափերի հասնող կաշառքներ:

Այս համատեքստում Բաքվի բռնապետի հոխորտանքները Արցախն իբր «զենքով ազատագրելու» վերաբերյալ առնվազն զավեշտալի են հնչում, եթե դրանք չդիտարկվեն որպես բացահայտ ցինիզմի դրսևորում»:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: