Թրամփն ակնկալում է, որ Ռուսաստանը «կվերադարձնի Ղրիմը». Սպիտակ տուն
դիտումներ: 494
«Նախագահ Թրամփը հստակորեն հասկացնել է տվել՝ նա ակնկալում է, որ ռուսական կառավարությունը կզբաղվի Ուկրաինայում հակամարտության կարգավորմամբ և կվերադարձնի Ղրիմը», - հայտարարել է Սփայսերը:
Սփայսերը նաև ընդգծել է, որ Թրամփն՝ ի տարբերություն նախորդ վարչակազմի ցանկանում է կարգավորել հարաբերությունները Ռուսաստանի հետ:
Սպիտակ տան մամուլի քարտուղարը հավելել է, որ Ռուսաստանը և ԱՄՆ-ն կարող են միասնականորեն շատ խնդիրներ լուծել, որոնց թվում նաև ահաբեկչության դեմ պայքարը: