Հայերեն   English   Русский  

​Մարիա Զախարովան մեկնաբանել է Ղրիմի մասին Սպիտակ տան հայտարարությունը


  
դիտումներ: 619

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Շոն Սփայսերի տարածած հայտարարությունն այն մասին, որ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն ակնակալում է, որ Ռուսաստանը «Ղրիմը կվերադարձնի» Ուկրաինային: Գրում է Russian.rt.com-ը:

«Մենք մեր տարածքները չենք վերադարձնում: Ղրիմը Ռուսաստանի Դաշնության տարածք է հանդիսանում», - հայտարարել է Զախարովան ՌԴ ԱԳՆ-ում տեղի ունեցած ամենօրյա ճեպազրույցի ընթացքում:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Սպիտակ տան մամուլի քարտուղար Շոն Սփայսերը հայտարարել էր, որ Դոնալդ Թրամփն ակնկալում է, որ Ռուսաստանը կզբաղվի Ուկրաինայում հակամարտության կարգավորմամբ և լարվածության թուլացմամբ, ինչպես նաև Ղրիմը Ուկրաինային կվերադարձնի:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: