Հայերեն   English   Русский  

​Կոլոլակ


  
դիտումներ: 6384

Այս կոլոլակի բաղադրատոմսը տեղ կգտնի ձեր խոհանոցային տետրում, քանի որ աննման համ ունի:

Բաղադրությունը

500 գ խոզի միս

10 մլ սերուցք

10 գ սպիտակ հաց

1 ձու

2 հատ բուլղարական տաքդեղ

2 գլուխ սոխ

կանաչի (ասենք՝ համեմ)

աղ ու սև պղպեղ

Պատրաստումը

Հացը սերուցքի մեջ թրջել ու թողնել կես ժամ: Մեկ սոխը մանրացնել ու տապակել ձեթով (պետք է թափանցիկ դառնա): Հովանալուց հետո սոխն ու ձուն խառնել, ավելացնել աղն ու պղպեղը, միսն ու հացով սերուցքը: Պատրաստի խճողակից կոլոլակներ ձևավորել ու տապակել ձեթով:

Պատրաստի կոլոլակները դասավորել կաղապարի մեջ, ավելացնել համեմունք, մանրացրած բուլղարական տաքդեղ և կիսաշրջանաձև կտրատած սոխ, ապա վրան մի քիչ ջուր լցնել ու դնել կրակին: Վերջում կոլոլակի վրա թարմ կանաչի կտրատել ու մատուցել:

Բարի ախորժակ:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: