Հայերեն   English   Русский  

​Սլավիկ Հայրապետյանը երրորդն է


  
դիտումներ: 2002

Փետրվարի 8-12-ը Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում կայացավ գեղասահքի 2-րդ «Sophia Trophy» միջազգային մրցաշարը, որին մասնակցում էր նաև Հայաստանի առաջատար մենասահորդ 20-ամյա Սլավիկ Հայրապետյանը:

Հայ գեղասահորդը մրցաշարին նախապատրաստվում էր Երևանում Իրինա Ռոդնինայի անվան գեղասահքի մարզադպրոցում: Նա Սոֆիայի մրցաշարում վստահ մեկնարկեց:

Կարճ ծրագրի կատարումից հետո Հայրապետյանը վաստակեց 60,70 միավոր և զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը՝ զիջելով միայն 63,74 միավորով անգլիացի Հարրի Մատիքին:

Ազատ՝ կամավոր ծրագրի կատարումից հետո Հայրապետյանը վաստակեց 115,05 միավոր: Երկու մրցաձևերի հանրագումարով հայ գեղասահորդը վաստակեց 175,75՝ տեղ գտնելով ուժեղագույնների եռյակում: Ուրախալի է, որ Սլավիկ Հայրապետյանը նկատելի վերելքով շարունակում է իր ելույթները:

Ստուգատեսի հաղթող դարձավ Հարրի Մատիքը 190,33 միավորով, որին հաջորդեց շվեյցարացի Լուկաս Բրիցչգինը 180,70 միավորով:

Բուլղարիայի մրցաշարից հետո Սլավիկ Հայրապետյանը մեկնել է Ադլեր, ուր օլիմպիական չեմպիոն Ալեքսեյ Ուրմանովի ղեկավարությամբ նախապատրաստվելու է մարտին Ֆինլանդիայում մեկնարկելիք աշխարհի առաջնությանը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: