Հայերեն   English   Русский  

«Ֆիրդուսի գավաթ». մրցաշարային աղյուսակը 6-րդ տուրից հետո


  
դիտումներ: 556

Իրանում շարունակվող «Ֆիրդուսի գավաթ»-ի խաղարկությունը հատեց հասարակածը:

Երեկ տեղի ունեցան մրցաշարի 5-րդ և 6-րդ տուրերի պարտիաները: 5-րդ տուրում Հովհաննես Գաբուզյանը պարտություն կրեց Սլովակիան ներկայացնող Միլան Պաչերից, իսկ Հրայր Սիմոնյանը առավելության հասավ Ֆրանսիան ներկայացնող Անդա Սաֆրանսկայի նկատմամբ: 6-րդ տուրում Գաբուզյանը հաղթանակ տոնեց Իրանի ներկայացուցիչ Կիան Մաշմուլի նկատմամբ, իսկ Սիմոնյանը պարտվեց վրացի գրոսմայստեր Մերաբ Գագունաշվիլուն:

6-րդ տուրից հետո 5.5-ական միավոր վաստակած 9 շախմատիստ գլխավորում են աղյուսակը: Հովհաննես Գաբուզյանը վաստակել է 5 միավոր և առաջատարներից հետ է մնում կես միավորով, իսկ Հրայր Սիմոնյանն ունի 4.5 միավոր:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: