«Ալաշկերտը» ժամանել է ԱՄՆ
դիտումներ: 553
Այս մասին տեղեկացնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը:
Հայաստանի չեմպիոնի պատվիրակությունը հանգրվանել է Սանտա Բարբարա քաղաքում: Վաղը «Ալաշկերտը» գլխավոր մարզիչ Արամ Ոսկանյանի ղեկավարությամբ առաջին մարզումը կանցկացնի հյուրանոցային համալիրի հարևանությամբ գտնվող խաղադաշտում:
Փետրվարի 18-ին տեղական ժամանակով ժամը 10:30-ին (Երևանի ժամանակով 22:30-ին) երևանցիները կանցկացնեն ամերիկյան շրջագայության առաջին հանդիպումը՝ մրցելով «Լոս Անջելես Գալաքսիի» հետ:
Այդ հանդիպումը տեղի կունենա «Վեսթ Մոնտ Քոլլեջ» մարզադաշտում: