Հայերեն   English   Русский  

​ԱՄՆ-ում չեղարկվել է դպրոցներում տրանսգենդերների մասին Բարաք Օբամայի հրամանագիրը


  
դիտումներ: 543

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը չեղարկել է դպրոցներում տրանսգենդերների մասին երկրի նախկին նախագահ Բարաք Օբամայի գրավոր կարգադրությունը: Այդ մասին նշվել է Միացյալ Նահանգների արդարադատության և կրթության նախարարությունների տարածած հաղորդագրության մեջ: Գրում է Russian.rt.com-ը:

Ինչպես հայտնում է Washington Post պարբերականը, նոր հրահանգը Գերագույն դատարան է ուղարկվել:

«Նախորդ փաստաթղթերը անհրաժեշտ իրավաբանական վերլուծություն չեն պարունակում և չեն բացատրում, թե ինչ կերպ է տվյալ մեկնաբանությունը համաձայնեցվում օրենքի լեզվի հետ», - հայտարարել է ԱՄՆ-ի գլխավոր դատախազ Ջեֆ Սեշնսը:

Ավելի վաղ լրատվամիջոցները հրապարակել էին փաստաթղթի նախագիծը:

Հիշեցնենք, որ 2016թ. ԱՄՆ-ն Գերագույն դատարանը թույլ տվեց տրանսգենդեր երեխաներին դպրոցներում զուգարան ընտրել` գենդերային ինքնությունից ելնելով:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: