Հայերեն   English   Русский  

Նախագահ Սերժ Սարգսյանին նախարարության օրակարգային առաջնահերթությունների մասին է զեկուցել նախարար Դավիթ Լոքյանը


  
դիտումներ: 1937

Նախագահ Սերժ Սարգսյանին Տարածքային կառավարման և զարգացման նախարարության օրակարգային առաջնահերթությունների, ծրագրերի և դրանց իրականացման ուղղությամբ Հանրապետության Նախագահի հանձնարարականների կատարման ընթացքի մասին այսօր զեկուցել է նախարար Դավիթ Լոքյանը:

Իր զեկույցում նախարարն անդրադարձել է սկսված բարեփոխումների շրջանակներում բոլոր մարզերի 2017-2025թթ. զարգացման ռազմավարությունների մշակման աշխատանքներին, տարածքային զարգացման առաջնահերթություններին, Հանրապետության մարզերում համաչափ զարգացումն ապահովող չափելի արդյունքների սահմանումից հետո նախատեսվող քայլերին և ակնկալվող դրական փոփոխություններին: Դավիթ Լոքյանը զեկուցել է նաև համայնքների հնգամյա զարգացման ծրագրերով պարտադիր լուծման ենթակա խնդիրների, մարզերում արդեն իսկ մեկնարկած ներդրումային ծրագրերի, ծախսերի մասով համայնքային բյուջեների նույնականացման (իդենտիֆիկացիայի) գործընթացի, ինչպես նաև Նախագահի հանձնարարականի համաձայն տարածքային կառավարման նոր հայեցակարգի նկարագրի մշակման աշխատանքների մասին:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: