Մեքսիկայի նախագահը հայտարարել է ԱՄՆ-ի հետ լավ հարաբերություններ հաստատելու ցանկության մասին
«Դոնալդ Թրամփի վարչակազմի ղեկավարության սկզբնական շրջանում Մեքսիկայում երկու նախարարների ներկայությունը վկայում է դրական հարաբերություններ հաստատելու հետաքրքրվածության մասին, որոնք լավագույն պայմաններ կստեղծեն Մեքսիկայի և Միացյալ Նահանգների անվտանգության, զարգացման և բարգավաճման համար», - РИА Новости լրատվական գործակալությունը մեջբերում է Մեքսիկայի նախագահի խոսքերը:
Նիետոն նաև ընդգծել է, որ հանդիպումը տեղի է ունեցել երկխոսության հաստատման համար չափազանց կարևոր ժամանակաշրջանում:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թիլերսոնը և Քելին երկու երկրների սահմանի անվտանգության պահպանման հարցերը քննարկելու նպատակով Մեքսիկա կայցելեն: